Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ծածկագի՞ր, թե՞ հապավում

Ծածկագի՞ր, թե՞ հապավում
11.07.2014 | 12:51

Կառավարության երեկվա նիստում ԱԳ ընկերությանը երեք տարով հարկային արտոնություն տրվեց, ինչը հիշեցրեց մի հին անեկդոտ: Կոլոլակ ճաշատեսակից ձանձրացած ամուսինը կնոջն ասում է. «Ճաշը չփոխես, հետդ ապրողը չեմ»: Հաջորդ օրը կինը տոլմա է պատրաստում: Ամուսինը թուփը բացում է, և միջից դուրս է գալիս կոլոլակը: «Շան աղջիկ, փաթաթել ես, որ չճանաչե՞մ»։ Ճիշտ նույն կերպ «Ալեքս Գրիգ» ընկերությունը կառավարության նիստի օրակարգում ներկայացված էր որպես ԱԳ: Երևի անվանափոխության պատճառն այն է, որ ոչ ոք չկռահի: Սակայն ԱԳ հապավումը դժվար չէր վերծանել, քանի որ ընկերությանը հարկային արտոնություն տրվեց ներդրումներ իրականացնելու համար, իսկ ներդրվող բոլոր սարքավորումներն առնչվում են սպիրտի արտադրությանը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ